Քեռին մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ վերջին տարիներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր, նախօրեին ազատվել է պաշտոնից, սակայն մտադիր է ակտիվ կյանքով ապրել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ուզում է համոզել մարզի ՔՊ-ականներին, որ իր թեկնածությունն առաջադրեն աշնանը Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուների թվում է նաև նրա քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը ներկայում Տեղ համայնքի ղեկավարն է, իսկ Տեղը միացվելու է Գորիսին: Սակայն Մելիքսեթ Պողոսյանը ՔՊ-ականներին փորձում է համոզել, որ իր թեկնածությունն ավելի մրցունակ է, իրեն Տեղում սիրում են՝ ի տարբերություն քրոջ որդու, ու եթե ինքն առաջադրվի, ապա Առուշ Առուշանյանը դժվար թե ջախջախիչ հաղթանակ տանի։ Բնականաբար, իշխանությունների հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Առուշանյանն էլ է առաջադրվելու, թեպետ ՔՊ-ն դեռ որոշակիորեն զգուշանում է նրանից և «յուրային» չի համարում, ուստի շատ կուզենար այնպիսի թեկնածու ունենալ, որ հաղթեր Առուշին։ Բանն այն է, որ ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ թեկնածու են առաջադրելու միայն կուսակցականներին, իսկ Առուշանյանը պատրաստ չէ հիմնահատակ խայտառակվել՝ ՔՊ-ին անդամագրվելով։ Մելիքսեթ Պողոսյանն առաջադրվելու դեպքում չի կարող Առուշանյանին տապալել, բայց կարծում է, որ չի թողնի՝ նա մեծ տոկոսներով հաղթանակ տանի։ Արդյո՞ք ՔՊ-ն նրա վրա խաղադրույք կկատարի, մեր աղբյուրները չկարողացան պատասխանել»:

Քեռին մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ»
5509:12
Նորատուսցի Ալիկը՝ կրկին մեղադրյալի կարգավիճակում. «Հրապարակ»
5309:00
Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»
4708:54
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջանում էին ՀՀԿ-ի իշխանության ժամանակ»․ Էդուարդ Շարմազանով
10302:06
«Իշխանությունը ՌԴ-ի հետ հարաբերություններն ապամոնտաժում է՝ արկածախնդիր փորձարկմամբ»․ Դավիթ Անանյան
10501:06
«Գերիների վերադարձի համար ի՞նչ է արել Նիկոլ Անհողը, ո՞ւմ վրա են մուննաթ գալիս քայլիստները»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
115Երեկ, 23:54
«Գուցե ազգին այս կեղտից դուրս հանեք, Ռուբենը հենց սա է ասում, միլիարդները հետներդ չեք տանելու»․ Մհեր Հակոբյան
116Երեկ, 23:36
«Ադրբեջանում ռեժիմը տապալելու կոչերը չեն արտացոլում Ռուսաստանի վերաբերմունքը Բաքվի նկատմամբ». Զախարովա
180Երեկ, 23:00