Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, բարեկրթությունից կմնա «բ» տառը». Արեգա Հովսեփյան

«Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, բարեկրթությունից կմնա «բ» տառը». Արեգա Հովսեփյան
67
Այսօր, 12:18

Արձագանքելով ՔՊ-ական պատգանավոր Տարոն Չախոյանի՝ Սամվել Կարապետյանի արտահայտության վերաբերյալ հարցին, ըստ որի՝ այս բառամթերքո՞վ եք հարաբերվելու եվրոպացի գործընկերների հետ, ընդդիմադիր Արեգա Հովսեփյանը պատասխանեց. «Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ՝ բարեկրթությունից կմնա «բ» տառը, իսկ մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից՝ «կ» տառը»:

Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

«Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ՝ բարեկրթությունից կմնա «բ» տառը». Արեգա Հովսեփյան