«Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների ու ջենտլմենների հարաբերություններ չեն». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ գրել էի, որ Իսրայելը Սիրիայում 8 ավիահարված է հասցրել Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազային, որտեղ ըստ տեղեկությունների, ստեղծվում էր թուրքական ավիաբազա։
Իսրայելի և Թուրքիայի միջև առաջացած գոյաբանական դիլեման, Իսրայելը ձևակերպել է հստակ անվտանգային «կարմիր գծեր»։ Իր «կարմիր գծերից» ներս սահմանված անվտանգային միջավայրը Իսրայելը պահում է հետևողական վերահսկողության տակ, սա համարելով իր համար գոյաբանական խնդիր։
Ժամանակին՝ 1994 թվականից սկսած, եթե ավելի հեռուն նայելիս լինեինք, ապա Հայաստանն ու ԼՂՀ–ն էլ պետք է գծեին այն խորությունը, որտեղ կարելի չէր լինի ծանր սպառազինություն և բազաներ հիմնել, որպես Արցախի գոյաբանական ռիսկերի գոտի։ Սակայն բաց թողնված ժամանակը միշտ աշխատում է թշնամու օգտին, և այդպես էր մեր պարագայում։ Բաց թողնված պահը, երբ կարող էր լեգիտիմացնել մեր իրավունքները աշխատեց ի վնաս մեզ, որովհետև այդպիսին է միջազգային հարաբերությունների էությունը՝ դու սխալվում ես, քո սխալը քո դեմ են օգատագործում։
Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների և ջենտլմենների հարաբերություններ չեն, այլ դաժան, հաճախ՝ ո՛չ արժեքահեն, սառնասիրտ, ու անզիջում մրցակցության հարաբերություններ են, որտեղ հաղթում է, նա ով կարողանում է լավագույնս օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր խաղաթղթերը, նայելով շա՜տ ավելի առաջ, քան իր բոլոր մրցակիցները»:

«Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին նախկին հաջորդ վարչապետն է». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
213:00
«Հույս ունենք, որ շարքի առաջին աթոռն ի վերջո կզբաղեցնի Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
612:54
«Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների ու ջենտլմենների հարաբերություններ չեն». Արա Պողոսյան
4112:30
Ուկրաինայում խուզարկություններ են իրականացվում պաշտոնյաների տներում
6512:29
«Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, բարեկրթությունից կմնա «բ» տառը». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
5312:18
«Հարցաքննվել է, ասել են՝ շնորհակալություն, պարոն գնդապետ, ցտեսություն». Արեգա Հովսեփյան
7411:36
«Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Կանդազը 2008-ին Ղարաբաղից բերվել է Երևան՝ ջարդելու ու ծեծելու ՀՀ քաղաքացիներին». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6411:30
«Եթե այսօր լիներ հանրաքվե՝ ՀՀ-ն միանում է ԵՄ-ին, ՀՀ-ն մնում է ԵԱՏՄ-ում, ինչպե՞ս կդիրքավորվեիք». Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)
7211:24