Եվրասիական վարկանիշային գործակալությունը Հայաստանում ներկայացուցիչ է նշանակել

Հայաստանում իր աշխատանքն է սկսել Եվրասիական վարկանիշային գործակալության ներկայացուցչի գրասենյակը: Այս մասին հայտնում են գործակալության մամուլի ծառայությունից։
Երևանում ներկայացուցչությունը բացվել է ավելի քան կես տարվա կազմակերպչական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ։
Գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը նշել է, որ Հայաստանում աշխատանքի մեկնարկը կառույցին թույլ կտա ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և տարածաշրջանի երկրների ներդրումային ներուժի գնահատման հնարավորությունները:
«Եվրասիան մեծ և բարդ տարածաշրջան է։ Հայաստանի Հանրապետության ներդրումային ներուժի գնահատման համակարգում ընդգրկումը, իմ կարծիքով, գործակալության հնարավորությունները ընդլայնող հերթական քայլն է», – ասել է Բելյանինովը։
Եվրասիական վարկանիշային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ է նշանակվել գործարար և հասարակական գործիչ Արմեն Խաչատրյանը: Ինչպես նշել են գործակալությունում, նա երկար տարիներ զբաղվել է Ռուսաստանի հետ Հայաստանի տրանսպորտային և տնտեսական փոխգործակցության հարցերով:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
7303:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
20800:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
163Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
111Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
117Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
281Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
111Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
121Երեկ, 17:48