Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

ԶՈՒ-ում ինքնասպանությունների և մյուս խնդիրների լուծումներ մշակող միջգերատեսչական խումբ կստեղծվի

ԶՈՒ-ում ինքնասպանությունների և մյուս խնդիրների լուծումներ մշակող միջգերատեսչական խումբ կստեղծվի
137
Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ., 23:24

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է համակարգային լուծումներ մշակի բանակում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ:

Ըստ այդ որոշման՝ խմբում ընդգրկված կլինեն Պաշտպանության, Կրթության, Առողջապահության նախարարները, Զինված ուժերի շտաբի պետը, Ռազմական ոստիկանության պետը ու մի շարք այլ պաշտոնյաներ: Նրանք երեք ամիս ժամանակ ունեն առաջարկություններ մշակելու և վարչապետին ներկայացնելու համար:

Փաշինյանի այս որոշումը հաջորդում է այս տարվա ութ ամիսներին խաղաղ պայմաններում բանակում մահվան 12-րդ դեպքին: