Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ՀՀ-ի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հարցը

ՀՀ-ի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հարցը
41
Այսօր, 22:18

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։ Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, Քրիստիննե Գրիգորյանը Վրաստանում է պաշտոնական այցով։ Այցի շրջանակում երկու գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով։ Վրաստան կատարած այցի շրջանակում Գրիգորյանը պատվիրակության հետ այցելել է նաև Վրաստանի հետախուզության ծառայություն, որտեղ աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության ղեկավար անձանց հետ։