Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Պատմության մեջ երբեք ԱԺ-ի ձևավորման այսպիսի երկար նստաշրջանչի եղել»․ Նարեկ Կարապետյան

«Պատմության մեջ երբեք ԱԺ-ի ձևավորման այսպիսի երկար նստաշրջանչի եղել»․ Նարեկ Կարապետյան
38
Այսօր, 21:18

«Արդեն 16 նիստ է՝ Ազգային ժողովը քննարկում է Ազգային ժողովի ձևավորման հարցերը։ Պատմության մեջ երբեք այսպիսի երկար նստաշրջան Ազգային ժողովի ձևավորման չի եղել, պատճառը մեկն է՝ կռիվը, հակադրությունները հայացքների, որ ունենք մենք»,- այս մասին ԱԺ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

««Ուժեղ Հայաստան»-ը աշխատելու է, պայքարելու է իր խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչ պատասխանատվությամբ ենք մենք վերաբերվում ձեր վստահությանը, այն վստահությանը, որ դուք տվել եք մեզ, և մենք իրագործելու ենք այն ծրագրերը, որ ձեզ խոսք ենք տվել:

Շնորհակալ ենք բոլորիցդ: Մենք պատրաստ ենք ավելի երկար մնալ, ևս 16 օր անընդմեջ, մինչև մեզ համար ընդունելի լուծումների չգանք: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ուժեղ Հայաստան լինելու է»,- նշել է Կարապետյանը։

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան