«Ոստիկանների ծեծը կարող է ռեժիմի համար համակարգային ճգնաժամի առումով «Սև Կարապ» հանդիսանալ». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչական վարչությունում ոստիկանների ծեծն առաջին հայացքից կարող է թվալ տղայական կանոններով միմյանց հետ հաշիվ մաքրելու մասնավոր դեպք, սակայն այդ ամենը կարող է ռեժիմի համար համակարգային ճգնաժամի առումով «Սեւ Կարապ» հանդիսանալ։
Իրավիճակ
- Առնվազն հանրության մի մեծ զանգվածի համար ընտրությունների արդյունքները կասկածելի են, այսինքն ռեժիմի լեգիտիմության աստիճանը խիստ ցածր է։
- Իշխանության հենարանն այլևս ուժային կառույցներն են, ինչի արդյունքում նրանց նշանակությունն ու դերակատարությունն ուժեղացել է։
- Քաղաքական դրդապատճառներով քրեական գործերի քանակը կտրուկ ավելացել է, որի հետեւանքով քննչական մարմիններն իրենց իշխանության կարևոր հենարանն են համարում, բնականաբար պետք է տարբեր դիվիդենտներ պահանջեն եւ իրենց զգան օրենքից վեր։
- Ռեժիմի կարևոր հենարն է նաեւ ոստիկանությունը։ Սահմանադրական նորմերի ու իրավունքների տապալման պարագայում, երբ իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը վարկաբեկված են, ոստիկաններն ԱԺ-ում առաջնային մանդատ ունեցող պատգամավորներին են ծեծում, ապա տնտեսական ու ֆինանսական նորանոր դիվիդենտներ է պահանջում նաեւ ոստիկանությունը, որն իրեն նույնպես օրենքից վեր է համարում։
- Ռեպրեսիվ ապարատները, որպես կանոն, սկզբնական փուլում ճնշում են քաղաքական հակառակորդներին, որից հետո այդ մեքենան նորանոր զոհեր է պահանջում եւ սկսում է հետապնդել «հպարտ քաղաքացիներին»:
Հետեւանքներ
Իշխանության լեգիտիմության պակասի հետեւանքով ուժայինների տարբեր հատվածները սկսում են միմյանց դեմ կիրառել ուժ, դա կարող է նշանակել, որ իշխանության ներսում միասնական ենթակայության և վստահության մեխանիզմը թուլանում է։
Հատկապես կարևոր է, եթե բախումները կրկնվում են և կողմերը սկսում են գործել որպես իրենց առաջնայնությունը հաստատող ուժային կենտրոններ։
Այդ դեպքում առաջանում է վտանգավոր շղթա.
- լեգիտիմության խնդիր
- ուժային կառույցների միջև մրցակցություն
- ներքին պառակտում
- իշխանության վերահսկողության թուլացում։
Բացառված չէ, որ իշխանության տարբեր պաշտոնյաններ սկսեն սատարել կոնֆլիկտի տարբեր կողմերին։ Առաջանում են նոր թիմեր եւ կլաններ։
Այսպիսի իրավիճակում ճգնաժամի հիմնական հարցը դառնում է ոչ թե՝ «ով է իրավացի ոստիկանության և քննչական մարմնի վեճում», այլ՝ «արդյոք ռեժիմը դեռևս ունակ է իր բոլոր ուժային կառույցներին պահել միասնական քաղաքական ենթակայության ներքո»։
Հատկապես հետաքրքիր է բռնապետի վերջերս ասված խոսքերը, որով նա մեղադրում էր դատավորներին "չափազանցությունների" համար, այսինքն հրապարակային կերպով ցուցումներ է տալիս դատավորներին ու որպես օրինականության արբիտրներ հեղինակազրկում նրանց։
Այս ամենը ոչ թե պարզապես իրավական կամ վարչական հակամարտություն է, այլ իշխանության համակարգային ճգնաժամի նոր դրսեւորում»:

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
1221:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
4021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
7021:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6820:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
13120:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15119:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11818:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16118:06