«ՔԿ-ում մտադիր են չարշահել իրենց լիազորությունները` քննիչների հանցանքը կոծկելու նպատակով». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեում մտադիր են չարաշահեն իրենց լիազորությունները՝ քննիչների հանցանքը կոծկելու նպատակով
Քննչական կոմիտեն, ինձ հասած տեղեկություններով, ուզում է կալանքի տանի իրենց իսկ կողմից խոշտանգված ոստիկանին, որպեսզի նրա ազատությունը կախված լինի ՔԿ քննիչներից ու նա ՔԿ քննիչների խոշտանգման մասին ցուցմունք չտա։
Միաժամանակ, ամեն կերպ հետաձգվում է գործը Հակակոռուպցիոն կոմիտե փոխանցելը, որպեսզի Քննչական կոմիտեի քննիչները արագի մեջ գործը դնեն իրենց խոշտանգող գործընկերների համար «հարմար» ուղղության վրա։
Կյանքումս շատ բան կպատկերացնեի, բայց որ Քննչական կոմիտեում համազգեստով ոստիկանի կխոշտանգեն ու հետո էլ ամեն տեսակի ապօրինության կդիմեն, որպեսզի դա կոծկեն՝ երբեք չէի պատկերացնի։
Ու հա, Քննչական կոմիտեում երևի չեն հասկանում, որ հանրությանը սուտ ասելուց իրենց հեղինակությունն ու վստահելիությունն են պատերին տալիս։ Թե բա «20 ոստիկան ծեծել են 2 քննիչի»... Մի օր այդ տեսանյութը հրապարակվելու է ու բոլորը տեսնեն ՔԿ տարածած ստի աստիճանը։
Հ.Գ. Փնտրվում է խոշտանգման դեմ պայքարում հետաքրքրված գլխավոր դատախազ»:

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
1221:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
4021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
7021:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6820:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
13120:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15119:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11818:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16118:06