«Կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ։
Մոտ երկու տարվա դատական գործընթացի արդյունքում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց իմ հայցն ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ֆորմալ առումով, ցավոք, էդպիսին է ձևակերպումը)։
Իմ գլխավոր հայցապահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել ինձ ազատելու մասին Նիկոլի դրածո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը, դատարանն ընդունել է։ Մյուս կարևոր պահանջը՝ վերականգնվել ինձ իմ պաշտոնին, ցավոք, անհնարին է համարվել։
Ես սա համարում եմ փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ, քանի որ դատական ակտը ոչ պաշտոնապես, սակայն ըստ էության ցույց է տվել, որ ինձ ազատել են ոչ թե նրա համար, որ իմ դասավանդած առարկաները անպետք են, ոչ թե նրա համար, որ կաշառակեր եմ, ոչ թե նրա համար, որ անգրագետ եմ կամ վատ եմ վերաբերվում ուսանողներին, այլ նրա համար, որ պայքարում եմ իմ հայրենիքում հաստատված թրքահաճո ավտորիտար ռեժիմի ու դրա համալսարանական դրսևորման դեմ։
Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբան Արամ Չադրյանին այս երկու տարվա ընթացքում բարեխիղճ, պրոֆեսիոնալ ու արդյունավետ աշխատանք տանելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև այս գործում կարևոր ներդրում ունեցած իմ ընկերներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր բարոյապես աջակցել են ինձ։
Տարոսը քաղաքական հայացքների ու գործունեության համար Մայր բուհից ազատված իմ մյուս ընկերներին ու գործընկերներին։
Մենք վերադառնալու ենք Մայր բուհ ու բարձր մակարդակով ենք վերադառնալու։ Մենք վերականգնելու ենք մեր ազգային արժեք ԵՊՀ-ի երբեմնի բարի համբավը, մարդկային, գործընկերային, ազգային մթնոլորտը ու էապես, իրապես զարգացնելու ենք Համալսարանը։ Այս առաքելությունն ինձ ավանդել է իմ լուսահոգի ուսուցիչ, ղեկավար Արամ Հրաչիկի Սիմոնյանը։
Իսկ էն հարցը, որ նիկոլական ռեկտորների կամ տնօրենների կողմից մարդկանց իրենց խղճի ու հայացքների համար ապօրինի հեռացումների հետեւանքով ֆինանսական մեծ վնասներ են կրում ուսումնական հաստատությունները, պիտի ստանա իր արդար լուծումը։
Ուսանողի վարձավճարը նիկոլական դրածոների քաղաքական հնազանդության պատանդը չէ»:

«Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով»․ Լևոն Ազիզյան
1600:36
«Կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ». Մենուա Սողոմոնյան
3700:18
«Կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր (տեսանյութ)
4800:00
«Վարչապետից սկսած՝ պիտի պատասխան տան». վրաերթի զոհ դարձած զինծառայողի մայրը պնդում է՝ հակագազով են եղել (տեսանյութ)
57Երեկ, 23:48
«Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ը կազմալուծվում է
76Երեկ, 23:24
«Հայաստանը չի խոչընդոտի զորահավաքից խուսափող ռուսների մուտքը երկիր»․ Ալեն Սիմոնյան
71Երեկ, 22:42
«Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը». Վահե Դավթյան
67Երեկ, 21:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն բնակավայր է ետ գրավել
142Երեկ, 20:54