«Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծառերը կարող են «հայտնել» երաշտի մասին՝ քամու ժամանակ իրենց ճոճվելու ձևով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան չոր է ծառը, այնքան ավելի ցածր հաճախականությամբ է այն ճոճվում։
ԱՄՆ-ի գիտնականները ցանկանում են այս երևույթն օգտագործել ծառերի վիճակի մոնիթորինգի համար՝ սովորական ճանապարհային տեսախցիկների օգնությամբ։ Տեսագրությունների միջոցով հնարավոր կլինի արձանագրել ծառերի տատանումների հաճախականության նվազումը և դրանով գնահատել ջրային սթրեսի աստիճանը։
Ներկայում մեթոդը փորձարկվում է Հարվարդի անտառում։ Տեսախցիկներից ստացված տվյալները համեմատվում են հողի խոնավության և ծառերի հյութաշարժի չափիչ սենսորների տվյալների հետ։
Նոր տեխնոլոգիան ապագայում կարող է օգնել գնահատել անտառային հրդեհների վտանգը, ինչպես նաև ժամանակին հայտնաբերել չորացած կամ վտանգավոր ծառերը։ Սակայն մեթոդը դեռ փորձարարական փուլում է․ տվյալների հավաքագրումը կավարտվի 2026 թվականի ամռանը, իսկ առաջին արդյունքները սպասվում են 2027 թվականին»։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
5803:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
19400:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
155Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
106Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
113Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
272Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
109Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
119Երեկ, 17:48