«Ինչո՞ւ Ալիևին չեք կզցնում, որ իր անկախության հռչակագրից հրաժարվի, Տիգրանաշենի հարցով «զադնի» եք դնում․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ինչո՞ւ Ալիևին չեք կզցնում, որ իր անկախության հռչակագրից հրաժարվի, Տիգրանաշենի հարցով «զադնի» եք դնում․ ինչո՞ւ եք շտապում Տիգրանաշենի հարցում․․․»,- այսօր ճեպազրույցում ի թիվս այլ հարցերի նաև այս հարցերն ուղղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով սահմանազատման քարտեզների թեմային։
«Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով: Դա բանակցությունների թեմա չի եղել: Դեռևս Պրահայում արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել պարզել, թե Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզը ո՞րն է, որո՞նք են քարտեզները, որոնք Խորհրդային Միության փլուզման պահին ունեն իրավական ուժ: Ոչ թե ավելի լավն են, ոչ թե ավելի վատն են, այլ Խորհրդային Միության փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզները և եկել հասել ենք այս քարտեզներին»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ բայց հիմա դուք ի՞նչ գիտեք՝ ես, ասելով Քյարքի, ի՞նչ տարածք նկատի ունեմ, մեծ մասա՞մբ նկատի ունեմ, թե՞ փոքր մասամբ նկատի ունեմ: Դա սահմանազատման հետագա հարց է»,- ի պատասխան նշեց Փաշինյանը։

«Ինչո՞ւ Ալիևին չեք կզցնում, որ իր անկախության հռչակագրից հրաժարվի, Տիգրանաշենի հարցով «զադնի» եք դնում․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
4414:48
ՌԴ-ն Ռումինիայի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել
6214:30
«Դուք վերացնում եք տեղական առաջնորդության ինստիտուտները՝ ստեղծելով նոր կլաններ»․ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
3114:24
«Երբ հարցնեք՝ ՀԱՊԿ-ը և ՌԴ անվտանգային ոլորտն իրենց պարտականություններն ինչո՞ւ չկատարեցին, ի՞նչ պատասխանեմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5414:12
«Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է սկսվելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4114:00
«Հիմա Աննան է խոսում բռնության մասին, դրա համար փորձում է արվում այլ մթնոլորտ տեղափոխել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5913:42
«Գտնելու ենք Քոչարյանին «ուտեչկա» տվողներին, և ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է կատարվելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8213:36
«Քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունեցել և դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:30