«Եթե այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք»․ Նիկոլ Փաշինյան

«Ես վերադարձի մասին չեմ խոսել, ընդամնենն ասել եմ՝ Քյարքի՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է: Այս թվաբանության մեջ չեն մտնում Ադրբեջանի 3 անկլավային տարածքները: Մեր էքսլավային տարածքը՝ Արծվաշենը, մտնում է: Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, ուրեմն ասում ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կմ չէ, այլ, օրինակ, 29755 քառակուսի կիլոմետր է: Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Ինչո՞ւ եմ ես այս ամենն ասում, մազոխի՞ստ եմ.․․ Դա անում եմ վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Կան ներքին ու արտաքին ուժեր, որոնք մտածում են՝ ոնց փլուզեն հաստատված խաղաղությունը։ Ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որոնց ներվը փորձ է արվում և արվելու է օգտագործել՝ խաղաղությունը փլուզելու, էսկալացիա մտցնելու համար: Ես այդ թեմայի ներվը հանում եմ, որպեսզի հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել․․․ Ավելին ասեմ՝ Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին, բայց մենք ունենք ընդհանուր սահմանազատման խնդիր, որովհետև եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է՝ մենք Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջ է գալիս սկզբունքը՝ ով ինչ գրավել է, իրենն է, դե, գրավել, գրավել ենք»,- ընդգծեց Փաշինյանը:

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
6601:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
7600:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
7100:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8000:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
61Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
75Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
74Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
75Երեկ, 22:18