Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Տաթևիկ Մարտիրոսյանը 2025-2026 թթ. «Ֆուլբրայթ» օտարերկրյա ուսանողների ծրագրի կրթաթոշակառու է եղել Փենսիլվանիայի պետական համալսարանի (Pennsylvania State University) Դիքինսոնի իրավունքի դպրոցում (Penn State Dickinson Law), որտեղ ստացել է իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ տեխնոլոգիական իրավունք մասնագիտացմամբ։
Ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնը, խելացի պայմանագրերը, նորարարական տեխնոլոգիաները և թվային կարգավորումը։ 2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին «Muskie Professional Development and Training» ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում՝ իրականացնելով օտարերկրյա և միջազգային իրավունքի համեմատական հետազոտություններ։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Տաթևիկ Մարտիրոսյանի կենսագրությունը
Տաթևիկ Մարտիրոսյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 19-ին Ապարան քաղաքում:
2015-2019 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցությամբ)։
2019-2021 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Բիզնես իրավունք» մասնագիտացմամբ (գերազանցությամբ):
2021-2024 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ քաղաքացիական իրավունք մասնագիտացմամբ։ Գիտական հետազոտության թեման է Հայաստանի Հանրապետությունում կրիպտոակտիվների իրավական կարգավորումը։
2019-2020 թթ. աշխատել է «Արատտա Քոնսալթինգ» ՍՊԸ-ում որպես իրավաբան:
2020-2021 թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում որպես իրավաբան։
2021-2024 թթ. աշխատել է «Սիգմա Լո Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես ավագ իրավաբան, փաստաբան։
2022-2024 թթ. որպես իրավական փորձագետ ներգրավված է եղել Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) աշխատանքներում։
2022-2024 թթ. որպես խորհրդատու ներգրավված է եղել Համաշխարհային բանկի՝ Հայաստանի արդարադատության ծառայությունների թվայնացման ծրագրում՝ աշխատելով էլեկտրոնային արդարադատության (e-Justice), էլեկտրոնային քրեական դատարանի (e-Criminal Court), էլեկտրոնային նոտարիատի (e-Notary) համակարգերի և դատական արխիվների թվայնացման ուղղություններով։
2024 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին որպես խորհրդատու և իրավական փորձագետ ներգրավված է եղել Համաշխարհային բանկի «Թափանցիկության, հաշվետվողականության և հանրային ծառայությունների հասանելիության ամրապնդում GovTech-ի միջոցով» ծրագրում՝ աջակցելով ՀՀ արդարադատության նախարարությանը էլեկտրոնային նոտարիատի ամբողջական համակարգի մշակման, բիզնես գործընթացների վերակազմակերպման և թվային ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում։
2023-2024 թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի իրավական փորձագետ՝ խորհրդատվություն տրամադրելով ազգային իրավական հետազոտությունների և իրավական ակտերի մշակման վերաբերյալ:
2023-2024 թթ. Եվրոպայի խորհրդի «Արդարադատության բարեփոխումների առաջխաղացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ներգրավված է եղել որպես խորհրդատու և իրավական փորձագետ։
2024 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
2024 թ. սեպտեմբերից մինչև 2025 թ. հունվար ՅՈՒՆԻՍԵՖ-ում աշխատել է որպես իրավական փորձագետ և խորհրդատու՝ զբաղվելով, մասնավորապես, երեխաների պաշտպանության, այդ թվում՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության իրավական հարցերով։
2024 թ. նոյեմբերից մինչև 2025 թ. հունվար որպես ազգային փորձագետ ներգրավված է եղել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման աշխատանքներում՝ պատասխանատու լինելով զբաղվածության, սոցիալական հարցերի և հավասար հնարավորությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև խարդախության դեմ պայքարի ոլորտներում ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու աշխատանքների համար։
2025 թ. հունվարից մինչև օգոստոս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում՝ որպես դատախազ։
2026 թ. օգոստոսի 28-ից նշանակվել է Վարչապետի օգնական:
2025-2026 թթ. «Ֆուլբրայթ» օտարերկրյա ուսանողների ծրագրի կրթաթոշակառու է եղել Փենսիլվանիայի պետական համալսարանի (Pennsylvania State University) Դիքինսոնի իրավունքի դպրոցում (Penn State Dickinson Law), որտեղ ստացել է իրավագիտության մագիստրոսի (LL.M.) աստիճան՝ տեխնոլոգիական իրավունք մասնագիտացմամբ։ Ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոկչեյնը, խելացի պայմանագրերը, նորարարական տեխնոլոգիաները և թվային կարգավորումը։
2026 թ. հունիս-օգոստոս ամիսներին «Muskie Professional Development and Training» ծրագրի շրջանակում մասնագիտական պրակտիկա է անցել ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում՝ իրականացնելով օտարերկրյա և միջազգային իրավունքի համեմատական հետազոտություններ։
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր և արտոնագրված հաշտարար է։ Ունի Նյու Յորք նահանգի փաստաբանական քննությանը մասնակցելու իրավունք:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:

«ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա»․ Ղաշղավի
211:36
«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՝ Դատախազության շենքի դիմաց (տեսանյութ)
1611:30
Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
2211:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2711:06
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից՝ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցում
7111:00
«Եթե Շանհայում նախատեսված լինի Նիկոլ-Պուտին հանդիպումը, կարելի է ենթադրել՝ ինչով է բացատարվում Քոչարյանի կալանավորումը»․ Ռոբերտ Մակարյան
3710:54
«Մարդու փորն ինչքան պիտի ցավի, որ դիտողություն չանի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4910:48
«Այս դատարանը ստեղծվել է միմիայն Նիկոլի գրպանի դատական վճիռներ կայացնելու համար»․ Նարինե Կիրակոսյան
4510:36