«Ինչպե՞ս բացատրել այս բացարձակ անիմաստ որոշումը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարդացի ապալեգիտիմ իշխանությունների՝ Հայաստանում ոլորտային նախարարությունները վերանվանելու որոշման մասին և ուզեցի հարցնել․ դե ինչ, վերջապես կարդացի՞ք Ջորջ Օրուելի «1984» վեպը։
Իշխանությունների գործողությունների նմանությունը վեպում նկարագրված տոտալ բռնապետության, վախի և ատելության փիլիսոփայության հետ այնքան ակնհայտ է, որ ակամայից հարց է առաջանում․ նրանք որոշե՞լ են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու այն բանաձևը, որը հանճարեղ Օրուելը նկարագրել է իր անմահ վեպում։
Հիշում եք չէ՞, որ վեպում․
- Խաղաղության նախարարությունը — պատերազմ է վարում։
- Ճշմարտության նախարարությունը — սուտ է տարածում։
- Սիրո նախարարությունը — զբաղվում է խոշտանգումներով և քաղաքական հետապնդումներով ։
- Առատության նախարարությունը — կառավարում է դեֆիցիտը և մարդկանց պահում սոված վիճակում։
Իսկ ուրիշ ինչպե՞ս բացատրել Փաշինյանի իշխանությունների՝ Հայաստանի կառավարության ոլորտային նախարարությունները վերանվանելու այս բացարձակ անիմաստ որոշումը։
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարություն։
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Դե ինչ, վստահ եմ, որ այս նախարարությունների գործառույթները լինելու են իրենց առաքելության ճիշտ հակառակը և պարզապես հերթական խաբեությունն ու պրոֆանացիան են լինելու։
Գիտե՞ք՝ ինչու։
Որովհետև բոլոր նորմալ և իսկապես ազատ երկրները տարբեր կերպ են երջանիկ, իսկ ահա բռնապետություններն ու հակաժողովրդական ռեժիմները զզվելիորեն նույնական են։
P.S.
Շատ լավ է, որ նրանց թիմում հայտնվել է մեկը, ով կարդացել է Օրուել։
Շատ վատ է, որ այդ մարդը, կարդալով այդ վեպը, այդպես էլ ոչինչ չի հասկացել»։

«Ինչպե՞ս բացատրել այս բացարձակ անիմաստ որոշումը»․ Արման Աբովյան
2616:24
Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ-ի միակ «մեծագույն» նախագահը
7416:12
Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4816:06
«Ինչո՞ւ օտարերկրյա պետությունները նրանց քաղբանտարկյալի կարգավիճակ չեն տալիս»․ Կարեն Հեքիմյան
4216:00
«Իշխանությունները լծվել են սեփականատերերի սեփականությունը գողանալու գործընթացին». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4415:42
«Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Ռեդքլիֆը Մոսկվա է մեկնել երկու հնարավոր նպատակով»․ Արթուր Խաչիկյան
6615:18
««Ջնջել է» կենսագրության «լուսավոր» էջը»․ Դավիթ Գալստյան
7414:24
«Կիևը լավ գիտի Ռուսաստանի պահանջները՝ հակամարտությունն ավարտելու համար»․ Պեսկով
9814:12