«Չեմ ուզի՝ որևէ ծնող ծայրահեղության դիմի»․ անհետ կորածի հարազատ

Անհետ կորածների հարազատներն ասոցիացիա են ստեղծել՝ իրենց հարազատներին գտնելու նպատակով:
«Ասոցիացիա կազմելով՝ մեր երեխեքի որոնողական աշխատանքները չենք փոխում, մեր երեխեքին գրկելու ցանկությունը մեր մեջ չի փոխվում, մենք ուղղակի համատեղ խորհուրդով ենք որոշում՝ ինչ անել, բայց եթե պահ լինի, որ հասկանանք՝ ինչ-որ մեկը խոչընդոտում է, որ մենք հասնենք մեր նպատակին, պատրաստ ենք ամեն ինչի»,- ասաց անհետ կորած զինծառայողի հորեղբայր Գոռ Մուրադյանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ են հասնել Հակարի կամուրջ, ինչպես նշել են վերջին ակցիայի ժամանակ, Գոռ Մուրադյանը պատասխանեց․ «Մեր վերջին ակցիայից հետո ԱԱԾ տնօրենի հետ հանդիպում ունեցանք, պայմանավորվածություն ձեռք բերվեց, էլի հանդիպում պետք է լինի։ Եթե հասկանանք, որ ծայրահեղության պետք է գնանք, մենք ամեն քայլի պատրաստ ենք, բայց քանի կա մի հույս, որ աշխատանքների արդյունքում կարող ենք հասնել նպատակին, չեմ ուզի՝ ոչ մի ծնող ծայրահեղության դիմի։ Չգիտեմ՝ ինչքան կհամբերենք, բայց կարելի է համբերատար աշխատանք տանել մինչև հասնենք նպատակին։ Ավելի լավ է սկսենք մտածելը՝ ինչ անենք, որ համատեղ ուժերով մեր հարազատների ճակատագիրը պարզենք»։

Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
2317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
3317:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
8417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
5816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7016:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7613:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8213:30