«Նման քայլերը միտումնավոր լարվածություն են մտցնում հայ-ռուսական առանց այն էլ զգայուն հարաբերություններում»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության երեկվա որոշումը՝ Արթիկի կենտրոնական հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղափոխելու վերաբերյալ, հերթական հարվածն է մեր հավաքական հիշողությանը:
Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումը եղել է ու մնում է անկոտրում. հուշարձանը պետք է մնա իր տեղում, վերանորոգվի, իսկ հարակից տարածքը՝ ամբողջությամբ բարեկարգվի: Սա միայն քարեղեն կոթողի հարց չէ, այլ մեր պապերի հերոսական անցյալի, նրանց թափած արյան և սերունդների պատմական հիշողության պահպանման խնդիր:
Այսօր, երբ տարածաշրջանում տիրում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, և հայ-ռուսական հարաբերությունները փաստացի մազից են կախված, նման որոշում կայացնելը առնվազն քաղաքական արկածախնդրություն է: Նման քայլերը միտումնավոր լարվածություն են մտցնում առանց այն էլ զգայուն հարաբերություններում՝ վտանգելով մեր պետական շահերը:
Սակայն այս իշխանությունների վարքագիծը կանխատեսելի էր.
Պատերազմ պատմության դեմ.
Սրանց հիմնական թիրախը մեր ինքնությունն ու հաղթանակների հիշատակն են: Այն, ինչ չեն կարողանում իմաստավորել կամ հարգել, փորձում են ջնջել ու ոչնչացնել:
Անցյալի ուրացում.
Արցախը դավաճանաբար հանձնածներից ուրիշ ի՞նչ սպասել: Հայրենիքի մի հատվածը թշնամուն նվիրողների համար սեփական քաղաքի պատմությունն ու հուշարձանները ոչ մի արժեք չեն ներկայացնում:
Այս ապազգային ընթացքը հավերժ չէ: Ցանկացած իշխանություն ժամանակավոր է, իսկ պատմության անողոք օրենքով՝ ցանկացած դավաճանի վերջն էլ բոլորս լավ գիտենք, թե ինչ է լինում:
Այս որոշումն ընդունողները, դրա կատարումն ապահովողներն ու յուրաքանչյուր մասնակից պետք է հստակ գիտակցեն՝ եկող իշխանության օրոք տրվելու է թե՛ քաղաքական, թե՛ իրավական ամենախիստ գնահատականը: Պատմությունն ու սերունդները չեն ներելու մեր հիշատակը սակարկության հանածներին:
Ժամանակն անցնելու է, իսկ արդարությունն ու պատմական ճշմարտությունը վերականգնվելու են:
Հ.Գ. Դե որ սկսել եք, չմոռանաք Արթիկ համայնքի մյուս բնակավայրերում էլ, որտեղ կան նմանատիպ հուշարձաններ, անպայման տեղափոխել, իսկ տեղերը շատրվաններ տեղադրել...»:

Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
2317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
3317:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
8417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
5816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7016:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7613:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8213:30