«Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է և պետք չէ տարբեր բարդ տեսություններ որոնել։
Պետք է ուղղակի ուշադիր լսել, թե ինչ է ասում Ալիևն ու իր հայաստանյան վասալը։
Ալիևն ասում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և խաղաղությունը հաստատվելու է իր պայմաններով՝ ուժի միջոցով։
Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ պատերազմը, պետք է պատժվեն, և, առհասարակ, Հայաստանը պետք է ռևիզիայի ենթարկի արցախյան շարժումն՝ այն պետք հռչակվի որպես պետական հանցագործություն։ Դա «չորրորդ հանրապետության» բովանդակային իմաստն է։
Ինչ էր ասում հայաստանյան իր վասալը։ Նա ասում է, որ մենք մշտապես պատերազմի եզրին ենք գտնվում և դրա համար Տիգրանաշենն անվանում է քյարքի, դրանով պատերազմի ներվն է հանում, ավելի պարզ՝ հանգստացնում է Ադրբեջանին, որ չհարձակվի։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունն Բաքվում և Երևանում նույնպես պատերազմի «ներվը» հանելու տրամաբանության մեջ է պետք դիտարկել։
Ձերբակալությունների առիթներն ուղղակի քողարկում է նպատակը»։

«Երևի իր ձախողված թիմակիցներով քննարկում են, թե ինչպես զավթեն իշխանությունը Գյումրիում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2317:36
«Պետությունը փորձում է միջամտել Կաթողիկոսի՝ հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշմանը»․ Արփինե Ֆանյան (տեսանյութ)
4917:00
«Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է»․ Ստեփան Դանիելյան
5616:48
«Ինչպե՞ս բացատրել այս բացարձակ անիմաստ որոշումը»․ Արման Աբովյան
6316:24
Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ-ի միակ «մեծագույն» նախագահը
12916:12
Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6616:06
«Ինչո՞ւ օտարերկրյա պետությունները նրանց քաղբանտարկյալի կարգավիճակ չեն տալիս»․ Կարեն Հեքիմյան
5316:00
«Իշխանությունները լծվել են սեփականատերերի սեփականությունը գողանալու գործընթացին». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5415:42