«Հայաստանը գնահատե՞լ է գազի հնարավոր թանկացման ռիսկերը». լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին

Օրերս «Շանթ»-ի եթերում արձագանքելով լրագրողի հարցին՝ եթե ՀՀ-ն որոշի հանրաքվե անել, ԵԱՏՄ-ից դուրս գալ, գնալ ԵՄ, ֆինանսական ի՞նչ ռիսկեր կարող են առաջանել. օրինակ, եթե ՌԴ-ի կողմից գազը թանկացվի, հաշվարկե՞լ եք՝ ի՞նչ ծախս կնստի դա մեզ վրա, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է. «Այո, հաշվարկներ կան գազի թանկացման հետ կապված, տարբեր սահմանափակումների հետ կապված, իհարկե մենք բոլոր ռիսկերը գնահատել ենք: Էստեղ հարցը գիտե՞ք՝ որն է. ի՞նչ ասել է՝ շարժվել դեպի ԵՄ: Իմ ընկալմամբ, դեպի ԵՄ շարժվելը դա հայաստանյան ստանդարտների փոփոխությունն է, այսինքն՝ մինչև ԵՄ անդամ դառնաս, պետք է քո բոլոր ստանդարտները համապատասխանեցնես եվրոպական չափանիշներին: Անկախ նրանից՝ ՀՀ-ն կդառնա երբևէ ԵՄ անդամ, թե ոչ, այդ ստանդարտների բարելավումը կարևոր է հենց մեր շահերից ելնելով»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
22819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
145516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
120415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
72914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
195910.11.2026, 19:37