«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը այս պահին կանգնած է 3 փակուղիների խաչմերուկում:
1. Իր իշխանության իրական աղբյուրի՝ Ալիև-Էրդողան զույգի կողմից պահանջված է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Նոր Սահմանադրությունը, ըստ էության, Թուրքիայի կողմից մեզ թույլատրվող կանոններն են: Այս գործընթացի համար նիկոլին անհրաժեշտ է ընդդիմադիր պատգամավորների ձայները, որոնք այս պահին նա չունի, և որքան էլ նրան ժամկետների մեջ սեղմեն, անհայտ է այս խնդրի լուծումը:
2. Երկաթուղի: Արևմուտքից վերջնագրային պահանջ են դրել խլել ռուսներից երկաթուղու կառավարումը: Հակառակ դեպքում ստացվում է ԱՄՆ պետությունը իրականացնում է ծրագիր, որի խոշոր բենեֆիցարը հանդիսանում է Ռուսաստան պետությունը, ինչը նոնսենս է: Ռուսները կատեգորիկ հրաժարվում են երկաթուղու կառավարումը հանձնել որևէ մեկին: Երկաթուղին ՌԴ համար անվտանգային խնդիր է: Նիկոլը կամ պետք է ռուսներից ինչ որ կերպ երկաթուղին վերցնի, կամ հարցականի տակ է դրվում TRIPP-ը, հետևաբար նաև խաղաղության պայմանագիրը: Այս հարցի լուծման ժամկետն է մինչև տարեվերջ:
3. ԵԱՏՄ—ԵՄ ընտրություն: ԵՄ հետ «սիլիբիլին» այնպիսի բացահայտ փուլ է մտել, որ ՌԴ համար այլևս անհնար է աչք փակել նիկոլի շուստրիության վրա: Այս պահին թե ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղություն ընտրելը մահացու կարող է լինել ՀՀ իշխանության համար: ԵՄ ընտրենք, տնտեսությունը կփլվի, ԵԱՏՄ ընտրենք, իշխանությունը կզրկվի արևմտյան քաղաքական աջակցությունից:
Այս երեք փակուղիները ճոճում են նիկոլի իշխանության հիմքերը՝ խիստ սահմանափակելով նրա գործողությունները: Առաջիկա ամիսներին կա իշխանափոխության համար անհրաժեշտ (բայց ոչ բավարար) բաղադրիչը՝ աշխարհաքաղաքական բարենպաստ եղանակը: Նորմալ՝ վճռական ընդդիմության առկայության դեպքում իշխանափոխություն հնարավոր է:
Ընդդիմության գործունեությանն ու անգործությանը մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: Այսօր ուղղակի նշեմ, որ ընդդիմությունը ֆունկցիոնալ առումով 3 տեսակ է:
1. Ովքեր պայքարի փոխարեն մասնակցեցին 2026 ընտրություններին ու ԱԺ չանցան: Նրանք չունեն ոչ մանդատ, ոչ փողոցի աջակցություն:
2. Ովքեր պայքարի փոխարեն մասնակցեցին 2026 ընտրություններին ու ԱԺ անցան: Նրանք ունեն մանդատ, բայց չունեն ու այլևս չեն ունենա փողոցի աջակցություն:
3. Ովքեր 2026 ընտրություններին չմասնակցեցին, իրենց ուժերը և հեղինակությունը պահելով իրական պայքարի համար: Նրանք չունեն մանդատ, սակայն տեսականորեն միայն նրանք կարող են փողոցի առաջնորդություն իրականացնել:
Ընդդիմության միասնականության օրակարգը հետևյալն է՝ յուրաքանչյուր ուժ հանուն իշխանափոխության սեղանին է դնում իր ունեցածը, իսկ դրա համար ընդդիմության առաջնորդի հավակնություններ ունեցողներից պետք է բացառել իշխանության գալու տենդով տառապող աշխարհաքաղաքական ինքնասիրահարված նարցիսներին:
Ինչը եթե անկեղծ լինեմ քիչ հավանական եմ համարում»:

«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան
4814:30
«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
6113:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
6013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
7013:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
6712:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
17311:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8011:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
7410:18