«Ի՞նչ է քննարկել ՀՀ դեսպանը քրիստոնյա սիոնիստների ցանցի հետ առնչություն ունեցող պաշտոնյայի հետ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ Քեյնի հետ։ Նա համարվում է նաև Դոնալդ Թրամփի խորհրդականը քրիստոնեության հետ կապված հարցերում։
Իհարկե Փոլա Ուայթ Քեյնը ամենևին հոգևորական չէ, այլ ավելի շուտ քաղաքական դեմք, որը ապահովում է ԱՄՆ քրիստոնեական որոշակի շրջանակների կապը Սպիտակ տան հետ և այդպիսով նաև՝ ազդեցությունը Սպիտակ տան, մասնավորապես Թրամփի վրա։ Քեյնը այդ իմաստով, իհարկե, ուշագրավ ֆիգուր է, նաև առաջին հերթին հենց այն հանգամանքի բերումով, որ շատ սերտ առնչություն ունի քրիստոնյա սիոնիստների ցանցի հետ, որոնք հրեական «վախճանաբանության» կրողներն են և առաջնորդվում են այդ ուղենիշով, դավանելով Իսրայելի համաշխարհային գերակայության գաղափարը։
Ի՞նչ է քննարկել Հայաստանի դեսպանը այդ շրջանակի հետ վառ ասոցացման մեջ գտնվող պաշտոնյայի հետ։ Չեմ կարծում, թե հանդիպման մասին տարածված հաղորդագրության մեջ արտացոլվում է քննարկման բուն բովանդակությունն ու մոտիվը։
Ես բազմիցս մատնացույց եմ արել, որ Մայր Աթոռի շուրջ ներկայումս ծավալվող իրողություններում փնտրեք ոչ միայն «Փաշազադե», և նույնիսկ՝ ոչ այնքան «Փաշազադե»»։

«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
3713:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
4013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
5213:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
5412:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
15811:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7611:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
6910:18
«ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ»․ Զելենսկի
12810:01