«Ի՞նչ է տեղի ունենում շենքի հետ, երբ հեռացնում են ծառերը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՐԲ ԾԱՌԵՐԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍ ԵՆ
Նայեք այս լուսանկարներին։
Նույն շենքն է։ Նույն տարածքը։ Բայց թվում է՝ երկու լրիվ տարբեր վայրեր են։
Վաշինգթոնի Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնի այս հսկայական ուռիները պարզապես կանաչապատում չէին։ Դրանք սկզբնական լանդշաֆտային նախագծի մաս էին և տասնամյակներ շարունակ ձևավորում էին շենքի արտաքին կերպարը։
Կենտրոնի խիստ, մոնումենտալ ճարտարապետությունը կառուցված է ուղիղ գծերի, բարձր սյուների, մեծ հարթությունների վրա։ Իսկ դիմացը՝ ուռիների փափուկ, կախվող սաղարթը։
Կարծր ու կենդանի։
Քար ու կանաչ։
Ուղիղ գիծ ու շարժվող սաղարթ։
Այդ հակադրությունն էլ ստեղծում էր տարածքի կերպարը։
2025 թվականին ուռիները հեռացվեցին։ Ըստ Քենեդի կենտրոնի ներկայացրած տեղեկությունների՝ ծառերի մի մասը վատ վիճակում էր, մեկ ծառ ընկել էր փոթորկի ժամանակ, իսկ տնկարկների հողաշերտը շատ սահմանափակ էր…
Բայց այս պատմության մեջ ինձ ուրիշ բան է հետաքրքրում։
Ի՞նչ է տեղի ունենում շենքի հետ, երբ հեռացնում են ծառերը։
Նկարներից երևում է, որ շենքը մերկացել է, սյուները դարձել են ավելի կոշտ, տարածքը՝ հարթ ու դատարկ, մասշտաբը՝ անհարմար մարդու համար։ Այն, ինչ նախկինում ընկալվում էր որպես ճարտարապետության և բնության միասնական կոմպոզիցիա, հիմա բաժանվել է երկու մասի՝ շենք և դատարկ հարթակ։ Ճիշտ այնպես, ինչպես ավինյանական ժամանակահատվածում մեր մայրաքաղաքի փողոցներում։
Ծառն այսպիսի տարածքներում պարզապես ստվերի աղբյուր չէ։
Այն ծավալ է, համամասնություն, շենքի և մարդու միջև անցում, ճարտարապետության մաս։
Հասուն ծառերը տասնամյակներով ձևավորում են այն, ինչ մենք հետո անվանում ենք քաղաքի կամ շենքի «դեմք»։ Եվ երբ դրանք մի օր հեռացնում են, հաճախ առաջին անգամ հասկանում ենք, թե իրականում որքան մեծ դեր էին խաղում։
Եթե ծառը վտանգավոր է և այլևս հնարավոր չէ պահպանել, այն, իհարկե, երբեմն պետք է հեռացնել՝ բայց գրագետ, հերթափոխով, խիստ տեսակային կազմով, գիտահեն հիմունքներով և այլն…
Պատմական և մշակութային լանդշաֆտում հարցը հատումով չի ավարտվում։ Կարևոր է ինչպե՞ս վերականգնել այն տարածական հարաբերությունը, որը ծառերը ստեղծել էին շենքի հետ։
Չէ՞ որ նոր ծառ տնկելը դեռ չի նշանակում վերադարձնել և վերականգնել լանդշաֆտը։
Երբեմն դրա համար պետք է ևս մի քանի տասնամյակ, նույնիսկ եթե գրագետ վերականգնես»։

«Եթե մարդու ապագան չեմ տեսնում, ինձ արդեն պարզ է, որ նա երկար չի ապրի». պայծառատես Անի Գրիգորյան
4311:48
«Ի՞նչ է տեղի ունենում շենքի հետ, երբ հեռացնում են ծառերը»․ Քրիստինա Վարդանյան
4211:30
«Պարզվում է՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանան նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել»․ Սյուզի Բադոյան
5011:24
«Ազդարարում ենք ճանապարհային 3 կարևորագույն հանգույցների կառուցման մեկնարկը». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5111:12
«Չորս ամսում՝ երրորդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է»․ Արփինե Հովհաննիսյան
4911:00
«Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5610:42
«Վստա՞հ եք, որ էստակադան մենք ենք կառուցում, կարո՞ղ ա բլոգերներն են կառուցում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5810:36
«Էս տղեն շաբաթը մեկ ամուսնանում, բաժանվում է». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6810:06