«Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն այլևս վտանգավոր է շատ երկրների համար». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին շրջանում առիթներ ունեցել եմ հրապարակային խոսելու, որ ուկրաինական պատերազմը, այսպես շարունակվելու դեպքում, կարող է տարածվել նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս՝ այլ երկրներում: Այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել:
Եվրոպական որոշ երկրների, ու գործող որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ: Ոչ մի երաշխիք չկա, որ աշխարհն այսօր ապահովագրված է սահմանափակ միջուկային հարվածներից:
Քիչ երկրներ կան, որ կարող են ռեալ ներգործություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու և խաղաղության հասնելու գործում: ԱՄՆ-ի նախագահ Թրամփի բանագնացներ Սթիվ Ութքոֆի և Ջերարդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած միջնորդական առաքելությունը գուցե բացառիկ (գուցեև վերջին հնարավորություն) դեր ունենան եվրոպական տարածաշրջանի ապագայի համար: Այդ պատերազմը պետք է հնարավորինս արագ կանգնեցնել: Այն այլևս վտանգավոր է շատ երկրների համար, և առաջին հերթին՝ Եվրոպայի»:

Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
1311:06
«Բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
2311:06
«Դիզելի գործարքը տնտեսական պղպղջակ է՝ ամերիկացի ընտրողի աչքերին թոզ փչելու». Արեգ Սավգուլյան
4710:48
«7 լեռնազանգված և լեռնաշղթա երևում են 1 կետից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5310:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
11803:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
20300:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
12600:06