«Մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին:
Արմենն առաջին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց, մի ամբողջ սերունդ նահատակման տարավ, իսկ Հայաստանը վերածեց կարկատված ճակատագրով մի երկրի:
Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:
Ինչ վերաբերում է կոնկրետ գրքին, ապա Արմենը, որպես քիչ թե շատ աշխարհ տեսած ու գիրք կարդացած անձ, պետք է իմանար, որ որտեղ կան հերոսներ, այնտեղ պարտադիր կան նաև հակահերոսներ:
Նայում ես Արցախի Մարտունու շրջանի հերոսներին՝ Մոնթեից մինչև քաղաքապետ Ազնավուր, ու այդ նույն օդը շնչած, այդ հողում ծնված ու մեծացած Արմեն Գրիգորյանին:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա տարիները կանցնեն, ու պատմությունը պետականության կերտման և բանակի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց առաջին շարքերում կամրագրի Սերժ Սարգսյանի տեղը, իսկ դավաճանների շարքում՝ քո մրցակցությունից դուրս գտնվելը»:

«Շուտով եկեղեցու տարածքում կազինո էլ կբացի»․ Արեգ Սավգուլյան
810:30
«Պետք է համախմբվել և մերժել բոլորին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
1710:24
«Մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել»․ Տիգրան Աբրահամյան
4410:00
«Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում»․ Պեսկով
10708:55
Հռոմի պապը կոչ է արել Ուկրաինայի հարցով բացել դիվանագիտության ճանապարհը
272Երեկ, 16:12
«Հնարավոր է՝ Քոնգրեսի ընտրությունից առաջ Թրամփին անհրաժեշտ լինի ակտիվացնել օժանդակությունը Ուկրաինային». Հակոբ Բադալյան
154Երեկ, 15:54
Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
268Երեկ, 15:37
«Պուտինը կարող է հանդիպել Թրամփի հետ Չինաստանում կայանալիք ԱԽՏՀ գագաթնաժողովում». Ուշակով
286Երեկ, 14:55