«Պարզվում է՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանան նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովհաննավանքի կարգալույծ քահանան, պարզվում է, նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել՝ 2 անգամ։ Տեղացիներն ասում են՝ պսակադրությունը վերածում էր խնջույքի ու ընդհուպ ուղղաթիռով հարս են իջեցրել այստեղ՝ հրապարակում.․.
Ընդ որում, դա խիստ քննադատվել է ներսում, միայն 2 անգամ խորովածի մանղալ դնելու համար թեմից խիստ նկատողություն է ստացել նախկին Տեր Արամը՝ Մկրտիչ սրբազանի սահմանած կանոնակարգը խախտելու համար։
Եվ ասում են՝ բազմաթիվ բացատրագրեր էր գրում Տեր Արամ երբեմնի քահանան՝ իր մոդեռն ու մի քիչ էլ ռաբիս թարթիչների պրոդյուսինգի և շոուների սիրահար լինելու ձգտումների մասին։ Ըստ ներսի մարդկանց՝ նա այդ ամենը ժամանակին հիմնավորել-փաթեթավորել է Եկեղեցու շուրջը մարդկանց համախմբելու իր նվիրված և գերժամանակակից ջանքերով․․.
Միշտ չի, որ արդարացվել է. ասում են բնակիչները, ովքեր երեկ լրագրողներին տեսանյութեր էին ուղարկում՝ այս օրերին Հովհաննավանքը կարգալույծ քահանայի կողմից զվարճանքի վայրի վերածելու մասին։
Այո, Եկեղեցու բակում պսակադրության գեղեցիկ արարողություններ պիտի արվեն ու զույգին շնորհավորելու համեստ միջոցառումներ՝ կարճատև, Եկեղեցին դեմ չէ, հակառակը՝ խրախուսվում է.․.
Քանի որ դա շատ ավելի լավ է ու խորհրդավոր, քան ասենք ինչ որ մի սալիկապատ քյարթու ռեստորանի բակում, երբ փորձում են զույգերը զագս ու պսակ համադրել նոր ձևերով։
Բայց թեմակալ առաջնորդ Մկրտիչ սրբազանը թույլատրել է միայն եկեղեցու տարածքում՝ այն էլ հեռու բակում միայն ջութակ բերել և դասական երաժշտական գործիքներով մեղեդիներ նվագել։
Ոչ թե Շուֆուտինսկի միացնել տժժալ կամ «քեֆ ենք անում, քեֆ ենք անում» հայտնի ռաբիսի տակ կեր ու խումի խնջույքներ կազմակերպել։
Հետո ինչ, թե ԿԳՄՍ-ին է պատկանում եկեղեցու բակային տարածքը, իսկ Վանքը՝ մայր Աթոռին․..
Ժամանակին թույլ չեն տվել այս տարածքում անգամ մի զուգարանի հարց լուծել ու զով տարածք ապահովել նստարաններով, տնկիներով՝ տորիստների համար, բայց արի ու տես կարգալույծին ամեն ինչ թույլատրված է։
Հուսանք, սրան շարունակություն չի լինի հետագայում և ամոթալի տեսարաններով չի արժեզրկի կարգալույծ քահանան խորհուրդը ամեն ինչի»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4408:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
10903:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
19200:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
12100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
124Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
106Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
124Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
112Երեկ, 18:00