«Վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց քաղաքական հակառակորդներին հետապնդելու, իրավապահ մարմիններին ապօրինի ցուցումներ տալու և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող բիզնեսներն ապօրինաբար կապարակնքելու մեջ։
Պ պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 135 տոկոսով աճել են՝ ընդգծելով․ «Սա կոնկրետ այն թիվն է, որը մենք թալանչիներից վերցրել ենք և ուղղել ենք ժողովրդի կարիքները հոգալուն»։
«Ասում են ոչ մի բան չեն ապացուցել։ Ապացուցման կարիք ունի՞ լրացուցիչ, որ ամբողջ կյանքը պետական պաշտոն զբաղեցրած անձը և նրա ընտանիքը 200-300-400 միլիոն դոլարի ունեցվածք ունեն, այսինքն ի՞նչը պետք է ապացուցենք։ Ուզում եք ասել, որ կա այդպիսի տեսական հնարավորությո՞ւն և դա դա նորմա՞լ է, որ մարդը 10 տարի երկրի ղեկավար լինի ու միլիոնատեր լինի։ Ես հարց եմ տալիս, 8 տարի վարչապետ եմ, ինչի՞ ես միլիոնատեր չեմ, այսինքն՝ դուք խելո՞ք եք, մենք՝ ոչ այնքան»։
Ենթադրաբար տեղից ընդդիմադիր պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գլխով ժեստ արեց․ «այո»։
«Ասում է՝ հա։ Հեսա կտենանք՝ ով ա խելոք․․․ Ասում եմ՝ վերջին կոշիկն էլ ձեռքերիցդ առնելու ենք․․․ Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»,- հունից դուրս գալով և դիմելով Լևոն Քոչարյանին՝ ասաց Փաշինյանը։

«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
3909:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
10802:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
10701:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
11300:24
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ
193Երեկ, 23:48
«Իշխանությունը թաքցնում է իրականությունը, որ մարդիկ կեղծ խաղաղության հեքիաթին հավատան»․ Նաիրի Հոխիկյան
105Երեկ, 23:24
«Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի»․ Սուրեն Սուրենյանց
97Երեկ, 22:54
«Ստիպում են պայքարել ՌԴ-ի դեմ, բայց իրենք տակից հանգիստ առևտուր են անում»․ Դերենիկ Մալխասյան
82Երեկ, 22:06