Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Տիգրան Ավինյանի պատկերացումները խցանումները մեղմելու հարցում ադեկվատ են․ բա զաձերժկան ինչո՞ւմն ա»․ Հակոբ Կարապետյան

«Տիգրան Ավինյանի պատկերացումները խցանումները մեղմելու հարցում ադեկվատ են․ բա զաձերժկան ինչո՞ւմն ա»․ Հակոբ Կարապետյան
28
Այսօր, 16:42

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյանի պատկերացումները քաղաքի խցանումները մեղմելու հարցում միանգամայն ադեկվատ են. երկու բառով ասած՝ պետք է առավելագույնս սահմանափակել անձնական մեքենա վարելու հնարավորությունը և ամեն կերպ խթանել հանրային տրանսպորտի գործածումը։ Ամեն ինչ ճիշտ է։
Միայն թե հարց է առաջանում՝ բա զաձերժկան ինչո՞ւմն ա։
Տիգրան Ավինյանը քաղաքի փաստացի ղեկավարն է 2022-ի աշնանից՝ արդեն չորս տարի։ Նրանից երկար քաղաքը կառավարել է միայն Տարոն Մարգարյանը։ ՔՊ-ն հինգ տարի առաջ քաղաքում հեղաշրջում արեց ու Ավինյանին բերեց՝ «ռեֆորմները արագացնելու» պատճառաբանությամբ։ Ի՞նչ արդյունքի են հասել ամենաառանցքային՝ քաղաքի շարժունակության ոլորտում վերջին հինգ տարում՝ այս հարցին է, որ պետք է պատասխանեն։ Փոխարենը, դեռ քչփորում են նախկինների, նախկինների նախկինների և նախկինների նախկինների նախկինների թողած ժառանգությունը»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան