Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան

«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
42
Այսօր, 17:12

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ՄԻՊ-ը նախօրեին հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին թույլատրվել է ադրբեջանական բանտում նոտարական գործարք անել:
Վերջինս չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործարքի մասին է խոսքը: Չեմ բացառում, որ դա եղել է Հարությունյանի կամ նրա ընտանիքի նախաձեռնությամբ կամ անհրաժեշտությամբ, սակայն մտահոգություններ ունեմ, որ ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել:
ՀՀ իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում, Բաքվի բանտերում հայտնված հայերը խիստ խոցելի վիճակում են և ամեն ինչ էլ սպասելի է»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան