Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան

«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան
34
Այսօր, 16:42

«Դատարանից ակնկալիք լինում է, երբ գործ ենք ունենում անկախ դատական համակարգի հետ: Դատավոր, դատախազ, քննիչ, մեկուսարանի հերթապահ ոստիկան... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են և շատ դժվար է ակնկալիք ունենալ»,- դատարանի դիմաց, որտեղ ընթանում է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Չոր իրավաբանությամբ Անդրանիկ Թևանյանն ու Արեգնազ Մանուկյանը պետք է հենց հիմա այստեղ լինեին, բայց մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի քինախնդրության հետ»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան