Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան

«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
51
Այսօր, 17:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի նկարած քարտեզը.
2022 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն Ալիևին հարց էր ուղղել․ «Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։ Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց։ Ենթադրում եմ՝ դա հենց այն քարտեզն է, որ Փաշինյանն ու իր համախոհները կրում են իրենց կրծքին։ Դուք էլ փորձում եք հասկանալ, թե ի՞նչ հիմքով է Փաշինյանը Տիգրանաշենը Քյարքի կոչում»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան