«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև

Ադրբեջանում հանքարդյունաբերության զարգացումն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի հասել անհրաժեշտ մակարդակի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական ծրագրին նվիրված խորհրդակցության ժամանակ։
«Օբյեկտիվ պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ խորհրդային ժամանակաշրջանում հայտնաբերված մեր բազմաթիվ հանքավայրերը գտնվում էին օկուպացված տարածքներում, իսկ Հայաստանը շարունակում էր իր օկուպացիոն քաղաքականությունը, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդի և պետության բնական պաշարների թալանի հարցում։ Բավական է ասել, որ օկուպացիայի ժամանակ Քելբաջարի (Քարվաճառ), Լաչինի (Բերձոր) և Զանգելանի (Կովսական) շրջաններում Հայաստանի կողմից ոչնչացվել, թալանվել, հատվել և վաճառվել է անտառային ֆոնդի 60 հազար հեկտար տարածք։
Իսկ արդեն Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո անտառները հրկիզվեցին այն ժամանակահատվածում, երբ հայկական զինված ուժերը պետք է լքեին Քելբաջարի և Լաչինի շրջանները, ինչի համար նրանց երկու-երեք շաբաթ ժամկետ էր տրվել»,- նշել է նա։

«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
4722:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
5622:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
7121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
7821:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7021:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
6821:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
12920:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
7420:24