«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եղած տեղեկատվությունը, ՌԴ և ԱՄՆ նախագահների խոսույթը, վերջին ամսվա ընթացքում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և բանակցողների այցը Մոսկվա, վկայում են, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններ կան ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ: Մինչ վերջերս Զելենսկու եվրոպական դաշնակիցները որոնց չի գոհացնում պատերազմի դադարեցման շուրջ Սպիտակ Տան և Կրեմլի համաձայնությունը, արգելեցին Կիևի վարչակարգին գնալ զիջումների: Սակայն երեկ, ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցող Զելենսկին բանակցություններ է վարել Թրամփի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեք անգամ կրկնեց շատ լուրջ դեմքով, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ: Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին՝ բոլոր տեղերում: Սպասենք լավ լուրերի... երկու կողմերում զոհերի թիվն արդեն հասնում է ամսեկան 25-30 հազարի»:

«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
4722:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
5622:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
7121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
7821:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7021:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
6821:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
12920:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
7420:24