Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով

«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
35
Այսօր, 19:49

Ոչ ոք Ռուսաստանի հետ չի համաձայնեցրել եռակողմ բանակցությունների ձևաչափի ընդլայնման հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները կայացել են նոյեմբերի 10-11-ն Աբու Դաբիում։ Ռուսական խումբը գլխավորող ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ հանդիպման առանցքային թեման եղել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։
«Այժմ խոսքը գնում է եռակողմ ձևաչափով հերթական փուլի անցկացման մասին․ այդ բանակցությունները վերսկսվել են Աբու Դաբիում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք շարունակել։ Ժամկետը դեռևս համաձայնեցված չէ, իսկ ձևաչափի ընդլայնման մասին ինչ-որ մեկը խոսում է, բայց մեզ հետ դա չի համաձայնեցվել»,– լրագրողներին ասել է Ուշակովը։