«Ընդդիմությունն Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նրանք, ովքեր ծպտուն չեն հանում ու մտածում են կամ իրենց էդպես մտածողի (ժողովրդական լեզվով ասած՝ հայտնի կենդանու) տեղ են դնում, թե ընդդիմության դեմ բռնաճնշումների այս նոր ալիքը «Սամվել Կարապետյանի բազառն է», «Իշխանություն-ընդդիմություն գզվռտոց է», «Իրար արժեն, զզվել ենք բոլորից», «Ռուսաստանի օդերը պիտի փակել, լավ է անում» և այլն, ապա ուղղակի - անուղղակի մասնակցում են Հայոց նոր ցեսապանության, իմա՝ Արևելյան Հայաստանի թուրքացման մեծ ծրագրին։
Այն, որ այսօրվա խուզարկություններն ու նոր ձերբակալությունները մի բանի համար են՝ ստիպելու ընդունել Ալիևի Սահմանադրությունը (իսկ դրան հաջորդող քայլերը Ալիևը լրացուցիչ կասի), արդեն արևածաղիկ վաճառող տատիների համար էլ է պարզ։
Քննադատենք, ընդունենք կամ ոչ, ընդդիմությունն այսօր Արևելյան Հայաստանի թուրքացման ծրագրին դիմադրող եզակի միջնաբերդերից է, և Հայաստանի էլիտա համարվող մտավորականությունը, երիտասարդությունը, հասարակության այլ ակտիվ հատվածներ եթե շարունակեն ջայլամային իրենց վարքագիծ, ապրի առռօրյա իր կյանքով ու շարունակեն «շառից հեռու» մտածողությամբ սեփական միկրոկոմֆորտից հետևել այս ամենին, շատ շուտով բախվելու են ադրբեջանիզացիայի դառը հետևանքներին»:

«Քաղաքացիություն ստանալու բարդացումը արդյոք ավելի չի դժվարացնում հանրապետություն-քաղաքացի-սփյուռք կապը». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
1117:18
Եվրոպայում մի քանի ինքնաթիռներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել
13616:36
«Ցանկացած քաղաքական գործընթացի ամենամեծ ռիսկը կեղծ մեկնարկն է». Արա Պողոսյան
6216:24
Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
7015:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
8315:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6615:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
8315:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
7014:54