Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են». Տիգրան Աբրահամյան

«Տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են». Տիգրան Աբրահամյան
58
Այսօր, 17:06

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը՝ ադրբեջանական պահանջները կատարելու և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով, ձերբակալությունների նոր ալիք է սկսել:
Ակնհայտ է, որ «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ տեղի ունեցող գործողությունները Փաշինյանի անոնսած բռնությունների նոր թատերաշրջանի շրջանակներում են:
Քաղաքական գործիքակազմի բացակայության և խնդիրներն ապօրինաբար լուծելու տրամաբանության ներքո իշխանությունը փորձելու է թուլացնել, չեզոքացնել և խաղից հանել բոլոր այն ուժերին, որոնք իր պատկերացրած հայեցակարգում չեն տեղավորվում»: