Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան

«Իսկ ՀՀ իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը»․ Ռուբեն Մելիքյան
636
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ., 13:42

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահը, ղազախստանցի Տիմուր Տուրլովն իր առաջին պաշտոնական այցը կատարում է Հայաստան՝ ի գնահատումն դպրոցում շախմատի դասավանդման հայկական մոդելի, որը հռչակում է լավագույնն աշխարհում։
Այս ժեստը մեր սրտերում պետք է որ ազգային հպարտության ու հայկական շախմատի պատասխանատուների հանդեպ երախտագիտության զգացում առաջացներ։
Իսկ «զուգահեռ իրականության մեջ» Հայաստանի իշխանությունները մեղադրյալի աթոռին են դրել դպրոցական շախմատի հայկական մոդելի կնքահորը՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին, ու դատում են։ Ու դատում են։
Ի՞նչ ասեմ…»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան