«Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։
Դիվանագիտության առանցքային նպատակը ազգային շահերի սպասարկումն է, կառուցելով այնպիսի ռազմավարություն, որտեղ նույնիսկ առանց խոսքերի արդեն հարկադրվում են հաշվի նստել քո շահերի հետ։
Շատերին թվում է, թե դիվանագետի խնդիրը գեղեցիկ խոսելն ու պրոտոկոլային վարքագիծ դրսևորելն է, այնինչ սա ընդամենը տեխնիկական, հաճախ ոչ նշանակալի մասն է, իսկ առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ գեղեցիկ խոսքին ու դիվանագիտական էթիկային փոխարինում են հաճախ կոշտ մեթոդներ՝ փափուկ ուժից մինչև սուր ուժ: Որտեղ գիշերային, ստվերային աշխատանքն է առանցքային, որին միանում են նաև տվյալ երկրի արտաքին հետախուզական ծառայությունները՝ հաճախ ամենակեղտոտ գործիքակազմով։
Արդի աշխարհում հենց այդպես են պաշտպանում և սպասարկում ազգային շահերը, իսկ գեղեցիկ խոսքին, ժպիտներին ու դիվանագիտական էթիկային տիրապետելը միայն շղարշ են»

«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6617:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7517:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
6617:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
15117:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
7217:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7016:48
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման ուղիները
11416:37
«Վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան
7116:30