«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է․ «ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։
Խորհրդաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ ՀՀ ներքաղաքական մի շարք զարգացումների, ինչպես նաև առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներին։
Ընդգծվել է, որ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումներից ու հալածանքներից, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են աշխատանքները Հայաստանի Հանրապետության համար արտաքին զորակցության ապահովման, միջազգային հարաբերություններում հնարավորինս բարենպաստ պայմաններ ձևավորելու ուղղությամբ։
Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության խորացված հետևանքներին և դրանով պայմանավորված Հայ դատի համակարգի հիմնական քաղաքական առաջնահերթություններին՝ մասնավորապես արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ապահովմանը, գերիների վերադարձի խնդրին, Արցախի պետական կառուցակարգերի սատարմանը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և Հայաստանում հաստատված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու նրանց համար միջազգային մարդասիրական օժանդակության ապահովմանը։ Ժողովի քննարկման առարկան է եղել նաև աշխարհի տարբեր վայրերում հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, առաջին հերթին Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։ Քննարկվել են Հայ դատի ցանցի հզորացման և երտասարդության քաղաքականացմանն ուղղված գործողությունների տարբերակներ, այդ թվում տարաբնույթ երիտասարդական կրթական ծրագրերի իրականացում, սփյուռքահայ երիտասարդության համար տարբեր երկրներում քաղաքական կայացման և առաջընթացի հնարավորությունների ստեղծում։
Հայ դատի հերթական խորհրդաժողովը վերահաստատել է աշխարհի շուրջ երեսուն երկրներում գործող՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցի զորակցությունը Հայաստանի անկախ պետականությանը և հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարին՝ իբրև առաջնահերթություն ունենալով Հայ ժողովրդի բովանդակ շահը, իսկ իբրև նպատակ՝ անկախ և շարունակաբար հզորացող հայկական պետականությունը»։

«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ
522:48
«Իսկական արդարադատությունը ենթադրում է այս «կարված» գործի ամբողջական կարճում»․ «Ուժեղ Հայաստան»
4322:12
«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
5621:48
2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
6420:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
12620:31
«Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ»․ Արա Պողոսյան
7019:24
«Սա խաղաղության իմիտացիա է․ թուրքը մնում է թուրք»․ Կանդազ (տեսանյութ)
10117:06
Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ
19816:36