«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված, իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն»:
Այս սնոտիաբանության հեղինակը ես չեմ՝ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բացատրել, որ պետք է հավատալ խաղաղությանը, որպեսզի այն տեղի ունենա:
Դասական հիմարություն կլինի, եթե փորձեմ մեկնաբանել մանիպուլյացիաների և մարդկանց հիմարի տեղ դնելու նոմինացիայի գերաստղ Փաշինյանի մտավարժանքը:
Որքանով տեղյակ եմ, իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի: Այսինքն՝ ստացվում է, որ իսլամական աշխարհի հազարավոր մզկիթներում, դարեր շարունակ խաղաղության ակնկալիքով արված աղոթքներն (սալաթ) անիմա՞ստ են եղել: Չէ՞, որ դրանից խաղաղություն չի եղել ու պատերազմները չեն դադարել: Թե՞ իսլամական աշխարհում չեն հավատում խաղաղությանը, բայց անիմաստ աղոթում են նրա համար:
Տասնյակ հազարավոր Քրիստոնեական եկեղեցիներում, դարեր շարունակ խաղաղության աղոթքներ են հչել, բայց միևնույն է՝ հարյուրավոր պատերազմների միջով են անցել: Ստացվում է, որ առանց հավատալո՞ւ են աղոթել խաղաղության համար:
Եվ ընդհանրապես, կա՞ աշխարհում հավատքի որևէ օջախ, որտեղ չեն աղոթում խաղաղության համար, կամ աղոթում են պատերազմի համար:
Իսկ իրականում, Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է: Այն ամբողջովին կախված է, նրանց թե աշխարհում հնարավոր կլինի՞ արդյոք պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը: Արդեն խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր գրված ու չգրված տաբուները»։

Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
6100:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
32Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
26Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
29Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
34Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
41Երեկ, 23:12
«Սա օրինակա՞ն է, թե՞ «ՍԱՍ»-ի Արտակինն է, չեք կպնում». Լիա Սարգսյան
60Երեկ, 22:36
«Խախտված է աշակերտի և ուսուցչի ճիշտ մոդելը». Աննա Ավետիսյան
87Երեկ, 21:36