«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա
Տավուշի սահմանամերձ Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Կիրանց գյուղերի բնակիչներին ԱԺ ընտրություններից առաջ, այս տարվա մարտին հայտնել են, որ առաջիկայում իրենց առանձնատների տանիքների շիֆերներով ծածկը փոխելու են, տեղադրվելու են նոր, մետաղաթիթեղյա ծածկեր։ Գյուղերի վարչական ղեկավարներին սկզբից հայտնել են, որ փոխելու համար պետք է հաշվառել միայն առանձնատների ծածկի շիֆերների մակերեսը, սակայն հետո պահանջել են նաև տներին կից պահեստների, սարայների շիֆերների ծածկի ընդհանուր մակերեսի տվյալները։ Այդ տվյալները ուղարկվել են Տավուշի մարզպետարան։ Գյուղերում բնակիչներ կան, ովքեր որոշել էին սեփական միջոցներով փոխել իրենց տների ծածկը, սակայն, լսելով, որ նման ծրագիր է իրականացվելու, սպասել են դրան։ Բնակիչներին հայտնել են, որ շիֆերների մեջ ասբեստ կա, որը քաղցկեղածին է, ուստի շիֆերներով ծածկը պետք է փոխարինել թիթեղներով: Պատասխանելով տեղեկատվական հարցմանս՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2026թ․ մարտի 19-ին հայտնել է, որ այդ նախարարությունը մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է քննարկել ասբեստից պատրաստված տանիքների ծածկաթիթեղները փոխարինելու հարցը՝ դիտարկելով անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի ու շինությունների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորելու հնարավորությունը, իսկ բազմաբնակարան շենքերի հին տանիքները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համաֆինանսավորելու հնարավորությունը։ Նախնական հաշվառում, որոշակի հաշվարկներ իրականացնելու և ծրագրին նախնական գնահատական տալու նպատակով համապատասխան հանձնարարական է ուղարկվել մարզպետներին և հանձնարարվել է ՏԿԵ նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ասբեստից տանիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերաբերյալ։ Նախարարությունից հայտնել են նաև, որ անհրաժեշտ ուսումնասիրությունների և քննարկումների ավարտից հետո միայն նախագիծը կշրջանառվի և կհստակեցվեն ժամկետներն ու պայմանները: Հունիսի 22-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տների, շինությունների ասբոշֆերյա ծածկերը հունիսի 19-20-ի կարկտահարությունից մեծապես վնասվել են, այդ ծածկերի փոխելու համար վերոհիշյալ ծրագիրը ե՞րբ կիրականացվի»։ Հունիսի 29-ին ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի պատասխանը․ « ՀՀ կառավարության «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը գտնվում է քննարկման փուլում»»:

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01