«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սա դրվագ է նախագահի նստավայրում կառավարության անդամնեի երդմնակալությունից, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 3–ին։ Պետական օրհներգի ժամանակ, ինչպես հրահանգավորել է Նիկոլ Փաշինյանը, բոլորը ձեռքները դնում են կրծքին։
Այդ ընթացքում, բժիշկները պայքարում են Շաքի գյուղում, ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կրակից վրավորված կնոջ առողջության համար, նրա ոտքը անդամհատումից փրկելու համար՝ ինչպես հայտնել է կնոջ քույրը։ Ադրբեջանցին մի քանի օր եղել է Հայաստանի տարածքում, անվտանգության համակարգի համար աննկատ։ Պաշտոնական Երեւանը նախատինքի կես խոսք իսկ չի ասել այդ զարհուրելի դեպքի առնչությամբ։
Բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած։ Որովհետեւ պետությունը այս մարդկանց համար ընդամենը ձեւ է, լուսանկար, ռիլզ, քարոզչություն, ֆասադ, այլ ոչ թե կառավարման արդյունավետ համակարգ ու բովանդակություն, որի առանցքային մասը այդ պետության քաղաքացու անվտանգության ապահովումն է։
Իսկ ֆասադը, ռիլը, լուսանկարը սպառողները հարյուր հազարավոր են, որովհետեւ սպառողական հասարակությունը կողմնորոշված է դեպի փաթեթներ, ոչ թե դեպի էություն»:

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01