«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։
Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռևս չի կարողանում այդ օրակարգին հակադրել ի՛ր օրակարգը, ավելի ճիշտ՝ դե-ֆակտո վարչապետին վարած քաղաքականությունը սկզբունքորեն չընդունող հարյուր-հազարավոր քաղաքացիների պահանջը սպասարկող օրակարգ։
Ու քանի դեռ չկա այլընտրանքային օրակարգ (հուսով եմ՝ ԴԵ՛Ռ չկա), ստիպված ենք արձագանքել նիկոլական օրակարգին։ Եվ «քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը ես ոդակում եմ որպես «կրկնակի պղծություն»։
«Առաջին պղծությունը» հոգևորի դաշտում է։ Ոչ մի արտաքին կառույց իրավասու չէ քննել Հայ Եկեղեցու հարցերը։ Սա սկզբունք է։ Եվ դե-ֆակտո քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստն ինքնին ոտնահարում՝ պղծում է այդ սկզունքը։ Որքան էլ քարոզչական «նախաճաշ-մախաճաշ» կազմակերպի ռեժիմը՝ փորձելով իր օրակարգի համար ստանալ միջազգային լեգիտիմություն, միևնույն է, անհնար է քողարկել ակնհայտը - արևմտյան մոդելի պետությունը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտել Եկեղեցու ներքին հարցերին։ Վերջակետ։
«Երկրորդ պղծությունը» վերաբերում է ինքնին «քննիչ հանձնաժողովի» գաղափարին։ Պառլամենտարիզմի տեսության մեջ այն մտահղացվել և հետագայում սահմանադրական ամրագրում է ստացել՝ որպես ընդդիմությա՛ն գործիք։ Որպես իշխանությա՛նը սահմանափակող գործիք։ Իսկ դե-ֆակտո մեծամասնությունն այն այժմ օգտագործում է իր բուն նշանակությանը հակասող նպատակով, և այդ փաստն ինքնին նենգափոխում-պղծում է ժողովրդավարական այդ ինստիտուտի բուն գաղափարը»։

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01