Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան

«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
67
Այսօր, 13:30

«Մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստություն, ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը գործնականում սկսե՞լ է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական նախապատրաստություն, և արդյոք կա՞ գործընթացի հստակ ճանապարհային քարտեզ։

«Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց գիտեք նաև, որ ԵԱՏՄ-ի գործընկերները բարձրացնում են կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու հարցը։ Ես նախկինում ասել եմ, որ այս պահին հանրաքվեի առարկա գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք հանրաքվե անցկացնել։ Որպեսզի մենք այդ հարցով հանրաքվե անցկացնենք և Հայաստանի՝ Եվրամիությանն անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք, առնվազն պետք է որոշակի ընթացակարգերով անցնենք, և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ է ինձ համար, որ պրոցեսը տանում է նրան, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք»,- նշեց նա։