Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա

«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա
63
Այսօր, 15:48

«Կարևոր եմ համարում և՛ քաղաքական ուժերի համախմբումը, և՛ նրանց հայտարարության բոլոր 4 կետերը։ Կարևոր եմ համարում նաև մտավորականության հանդիպումը և սատարումը քաղաքական ուժերին»,- այս մասին քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումից առաջ լրագորղների հետ զրույցում նշեց բանաստեղծ Հուսիկ Արան։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը ՀՀ-ի ծննդյան վկայականն է․ «Եվ եթե մենք հրաժարվում ենք ծննդյան վկայականից, պատռում ենք, ուրեմն հանրապետությունն էլ չի ունենա անձնագիր։ Այսինքն՝ մենք դադարում ենք պետականություն ունենալուց»։

«Չպիտի Ալիևի թելադրանքով, պարտադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի և չպետք է իրականացվեն հակապետական քայլեր»,- ընդգծեց Հուսիկ Արան։

«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա