«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին։ Երբ ասում էր, թե «խաղաղության պայմանագիրը որևէ այլ հանգամանքով ու նախապայմանով պայմանավորված հարց չէ», «այն պետք է ստորագրվի», «ինձ մանդատ տվեք, որ ես այդ հարցը մինչև վերջ լուծեմ», մարդկանց աչքերի մեջ նայելով՝ խաբում էր։
Այսօր տեսնում ենք, որ նա փոխել է իր խոսույթն ու հայտարարում է, որ «եթե Սահմանադրությունը չփոխեմ, այսինքն՝ Ալիևի թելադրած նարատիվով հատուկ Սահմանադրություն չգրեմ, ոչ մի խաղաղություն էլ չի լինելու»։ Ասեմ ավելին՝ մի հատ էլ ասածն ավելի է «դուբլում»՝ հայտարարելով, թե «էն մարդիկ ու քաղաքական ուժերը, ովքեր դեմ են ՀՀ նոր Սահմանադրությանը, ուրեմն դեմ են խաղաղությանը՝ պատերազմի հրձիգներ են»։ Նիկոլն ուղիղ դեմքով հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությանը դեմ գնալով՝ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը։ Ու հենց այս ֆոնին էլ գործի է դրվում ռեպրեսիվ մամլիչի նոր թափանիվը։ Այն քաղաքական դեմքերն ու հանրային գործիչները, ովքեր խոսում են, որ Ալիևի օրակարգը Հայաստանում գոյություն ունենալ չի կարող, հայաստանյան վարչախմբի կողմից դառնում են թիրախ։
Իսկ ի՞նչ մեթոդոլոգիա ու մեխանիզմ է կիրառում Նիկոլը հանրությանն ամլացնելու ու մանկուրտացնելու նպատակով։
Ըստ էության՝ իշխանությունը մեզ ստիպում է ուրախանալ սեփական կորուստներով։ Ի դեպ, սա հատուկ կիրառվող մեթոդ է, որը կարելի է բնութագրել որպես «պարտադրված ռացիոնալիզմ»։ Դրա էությունն այն է, որ հասարակությանը հետևողականորեն սովորեցնում են սեփական կորուստները, զիջումներն ու պարտությունները բացատրել որպես անհրաժեշտություն, անխուսափելիություն կամ նույնիսկ ձեռքբերում։ Մարդուն հասցնում են մի վիճակի, երբ նա ստիպված է լինում ոչ միայն համակերպվել կատարվածի հետ, այլև գտնել պատճառներ՝ սեփական կորուստը ողջամիտ համարելու, իսկ երբեմն էլ՝ դրանով ուրախանալու համար։
Այս մեխանիզմի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ամեն նոր կորուստ մատուցվում է նախորդ կորուստների տրամաբանությամբ։ Պատերազմի պարտությունը բացատրվում է նախկին բանակցային ժառանգությամբ, Արցախի կորուստը՝ խաղաղության անհրաժեշտությամբ, սահմանային զիջումները՝ պետականության պահպանմամբ, իսկ ազգային պահանջներից հրաժարվելը՝ նոր իրողություններին հարմարվելու հրամայականով։
Հասարակությանն աստիճանաբար առաջարկվում է մի նոր մտածողություն․ եթե կորցրել ենք, ուրեմն այդ կորուստն անհրաժեշտ էր, եթե զիջել ենք, ուրեմն դա պետական մտածողություն է, եթե չենք կարողացել պաշտպանել մեր ազգային շահը, ուրեմն պետք է վերանայենք հենց այդ շահի մասին մեր պատկերացումները։
«Պարտադրված ռացիոնալիզմի» վերջնական նպատակը սեփական կորուստների նկատմամբ հասարակական վերաբերմունքի փոփոխությունն է։ Այս դեպքում մարդն այլևս չի պահանջում պատասխաններ իր կրած կորստի համար, այլ սկսում է արդարացնել այդ կորուստը, և քաղաքական պատասխանատվության հարցն էլ աստիճանաբար դուրս է մղվում հանրային օրակարգից։
Ի դեպ, ամենավտանգավորն այն է, որ այդ ընթացքում հասարակությանը փորձում են համոզել՝ իր կորուստների հետ հաշտվելը հասունության նշան է, իսկ դրանց դեմ ընդվզելը՝ իրականությունից չհրաժարվելու անկարողություն»։

«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
2816:54
«Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան»․ Իվետա Տոնոյան
3516:48
«Երբ Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցին, նրան հանցագործ հռչակեցին»․ Ոսկան Սարգսյան
4016:42
«Հուսիները Սաուդյան Արաբիայից 51 մլրդ դոլար են պահանջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց»․ #WSJ
13216:19
«Նիկոլ Փաշինյանը «քցել» է իրեն ձայն տվողներին և փոխել իր խոսույթը»․ Արմեն Հովասափյան
5916:12
«Դուք ստրուկն եք և ուզում եք մի ամբողջ ժողովուրդ ու պետություն ձեզ պես ստրուկ սարքել»․ Մարգարիտ Եսայան
6216:06
«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6815:54
«Չպետք է Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
6515:48