Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան

«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան
66
Այսօր, 15:54

«Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդդիմության գործողությունները, դերը թիրախավորելով, ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականության մեջ իրենց գործողություններն այլ են։ Եթե դու ինչ-որ մեկից չես վախենում, եթե ինչ-որ մեկից վտանգ չես զգում, ինչո՞ւ ես գնում այսքան ոչ ժողովրդավար, հակաիրավական ու ապօրինի քայլերի՝ բոլորին բանտարկելով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ «Ունենք մի պատկեր, որ ընտրություններից հետո բոլոր այն երեք ուժերի ղեկավարները, որոնք միասին 500 հազարից ավելի ձայն են հավաքել, այսօր բանտում են։ Հիմա արդյո՞ք սա մի մարդու քայլեր են, ով վտանգ չի տեսնում, չի վախենում․ չեմ կարծում։ Իրականում ինքը վախենում է հենց այդ համախմբումից, փողոցից»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։

«Փորձում է ծաղրելով ցույց տալ, որ վտանգ չի տեսնում, բայց իրականում վախենում է հենց այդ համախմբումից»․ Լևոն Քոչարյան