«Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ»․ Նիկոլ Փաշինյան

«Իրավիճակը շատ պարզ է։ Հիմա 64 միլիարդ դրամի չարաշահումը եղե՞լ է, թե՞ չի եղել, որովհետև ամեն ինչ պետք է սկսվի այդ հարցի պատասխանից»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյլա հարցին և դիտարմանը, որ ընդդիմության գնահատմամբ՝ այն քաղաքական հետապնդում է։
«Եթե Հայաստանի իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, գնացել են այդպիսի քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, դա նշանակում է՝ առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այս իրավական գործընթացը սկսելու։ Եվ ես կարծում եմ, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ արդեն երևի մոտավորապես, ինչքա՞ն ասեմ, 30 և ավելի տարի, երբ կոնկրետ դեպքի մասին է խոսվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն, և այլն։ Այսինքն՝ մենք այդ միտումը տեսնում ենք, և հարցը հետևյալն է. այսինքն՝ եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ի՞նչ ուրեմն։ Հայաստանի իրավապահ համակարգն ի՞նչ պիտի անի։ Բնականաբար, պիտի գործի, և դա ժողովրդի պահանջն է և պայմանը։ Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել։ Մենք, ի վերջո, մեր, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք»,- նշեց Փաշինյանը։

«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
11211:13
«Քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսևորեն նաև իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
8210:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
9009:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
9109:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
9709:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
21902:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12301:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
14100:36