«Բաց նամակ-պահանջ` ուղղված Վասակ Դարբինյանին և Հովհաննես Մովսիսյանին». ՀայաՔվե

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Բաց նամակ-պահանջ՝ ուղղված Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին.
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։
Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։
Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի:
Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։
Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։
Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»։

«Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն, հանգեցնում է հասարակական գիտակցության փտախտի»․ Արման Աբովյան
615:12
«Հուսով ենք՝ գոնե Ստեֆան Ցվայգի անունն ու գրքի վերնագիրը կսովորի ճիշտ կարդալ»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
3914:48
«Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7513:30
«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան
8813:06
«Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7912:48
«Մյուս տարի Քաղաքացու օրը էլի խորոված կանե՞ն փողոցում, թե՞ խաշլամա»․ հարց՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)
9012:18
Ողբերգական վթարից տուժած 11 ամսական աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
8012:06
««Վարչաբենդի» թմբուկահարն ինչքա՞ն հոնորար է ստացել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:24