«Ալիևի պահանջները չեն ավարտվելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը հանձին Նիկոլ Փաշինյանի՝ ոսկե ձկնիկ է որսացել, որ շարունակ իր պահանջները կատարի․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է տրամադրի ողջ տեղեկատվությունը անհետ կորածների ճակատագրերի, զանգվածային և անհատակ թաղման վայրերի վերաբերյալ, ինչպես նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սրան հաջորդելու է Ալիևի հերթական պահանջը՝ Հայաստանից Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին»։ Դրանով էլ Իլհամ Ալիևի պահանջները Հայաստանից, Նիկոլ Փաշինյանից չեն ավարտվելու, դրանք վերջ չեն ունենալու։ Ալիևը հանձին Նիկոլ Փաշինյանի՝ ոսկե ձկնիկ է որսացել, որ շարունակ իր պահանջները կատարի։ Այդպես է լինում, երբ պատերազմում պարտությունից, կապիտուլյացիայից հետո մնում են պաշտոնին, և այդ մնալու գինը Հայաստան պետությունն է վճարում՝ Ադրբեջանին արվող շարունակ զիջումներով»։

«Ռուբեն Ռուբինյանը միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
3511:30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2711:12
«Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ո*ից պոկելու եմ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ միջանցքում (տեսանյութ)
4211:11
«Կոսովոյի պառլամենտում ընդդիմության կին ներկայացուցիչը ձվերով «նախշել է» գործող վարչապետին»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
5410:48
«Ադրբեջանում «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է»․ Տիգրան Աբրահամյան
7110:12
«Քաղաքական մրցակցությունը գնալով կորցնում է իր բովանդակային նշանակությունը»․ Մհեր Մելքոնյան
5209:54
«ԱՄՆ-ն շատ արագ ավարտին կհասցնի Իրանի դեմ պատերազմը»․ Թրամփ
14209:49
Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը»․ «Հրապարակ»
6309:36