Պակիստանը հարյուրավոր զինվորներ է ուղարկել Սաուդյան Արաբիա

Պակիստանի իշխանությունները հարյուրավոր զինվորներ են ուղարկել Սաուդյան Արաբիա՝ Եմենում հուսիների հետ սրվող հակամարտության պատճառով, հաղորդում է EFE իսպանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի անվտանգության ծառայությունների աղբյուրներին։
«Պակիստանը տասնամյակներ շարունակ պահպանել է Սաուդյան Արաբիայում ռազմական ներկայություն՝ մարզումների և լոգիստիկ նպատակներով, բայց այժմ հարյուրավոր լրացուցիչ զինվորներ է ուղարկել Մեքքայի պաշտպանության համաձայնագրի շրջանակներում», - ասել է Պակիստանի անվտանգության ծառայության պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Աղբյուրը չի նշել, թե քանի զինվոր է արդեն ժամանել կամ որտեղ են նրանք տեղակայված, ինչպես նաև չի տրամադրել տեղեկատվություն Ռիադի բազաներում պակիստանյան ինքնաթիռների տեղակայման մասին։ Նա հավելել է, որ Պակիստանը պատրաստվում է ավելի շատ զինվորներ ուղարկել։

176 մլն դրամ՝ նոր անձնագրի շնորհանդեսին․ «Հրապարակ»
6609:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7507:24
«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
14100:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
134Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
138Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
125Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
103Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
117Երեկ, 22:06